Հանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է. Նիկոլ Փաշինյան տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է. Նիկոլ Փաշինյան տեսանյութ

Հանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է. Փաշինյան

Որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես որևէ բան ավելի լավը դարձնելու համար կա գործիք, այն է՝ լրացուցիչ ներդրումներ այդ ոլորտում: Այդ մասին Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ պրոբլեմ էլ կա. հանրային ոլորտը (և մենք դա պետք է խոստովանենք, մենք դա չենք խոստովանում), առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է: Սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետև մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունն ի՞նչ է ցույց տվել, մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որն արգելակող է, որը խանգարող է: Այսպիսինն է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով:

Այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտն այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը: Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները, այդ գնացքի նստատեղերը և վագոնները ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կա՛մ պարզապես չի շարժվի տեղից, կա՛մ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ, եկեք խոստովանենք, շատ հաճախ պատահում է:

Մեզ համար շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ ՀՀ ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան իր այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը: Հետևաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց նախկինում հայտնած իր մտքերից մեկը, թե ՀՀ-ում ոչ մի ընտանիք իր բարեկեցության վրա չի ծախսում և չի կարող ծախսել այնքան գումար, ինչքան դրա համար ծախսվում է ՀՀ պետական և համայնքային բյուջեներից:

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն մի դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ ավելի»,- ասաց նա և հավելեց, որ մեծ ներդրումներ են արվում հանրային ոլորտում և կրթության ոլորտում՝ նպատակ ունենալով, որ կրթությունը դառնա մոտիվացիա:

Ըստ Փաշինյանի՝ այսօրվա չլուծված պրոբլեմները նախկինում չարված ներդրումների հետևանք են:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Հանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է. Նիկոլ Փաշինյան տեսանյութ