Եթե այդպիսի իրավիճակ լինի, ռուսաստանաբնակ հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին. Նիկոլ Փաշինյանը՝ ԱՀԾ հայտարարության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե այդպիսի իրավիճակ լինի, ռուսաստանաբնակ հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին. Նիկոլ Փաշինյանը՝ ԱՀԾ հայտարարության մասին

Եթե այդպիսի իրավիճակ լինի, ռուսաստանաբնակ հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին. Նիկոլ Փաշինյանը՝ ԱՀԾ հայտարարության մասին
Եթե այդպիսի իրավիճակ լինի, ռուսաստանաբնակ հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին. Փաշինյանը՝ ԱՀԾ հայտարարության մասին

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարել է, որ քաղաքական ուժերից մեկը մեծ թվով ավտոբուսներ է ամրագրում արտերկրից Հայաստան ընտրողներ տեղափոխելու համար: Կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղեկություն կա թեմայի վերաբերյալ, և ինչպես է կանխվելու սա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ Կառավարության տեղեկությունն արտահայտված է Արտաքին հետախուզական ծառայության հրապարակած հայտարարության մեջ, իսկ ինչ վերաբերում է իրադրությանն արձագանքին, ըստ վարչապետի՝ սրան նախ պետք է իրավական գնահատական տալ:

«Քաղաքական առումով ասել եմ արդեն, իմ համոզմունքն է, դրանում չեմ կասկածում, որ եթե տեսականորեն այդպիսի իրավիճակ լինի, ապա ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների, քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին: Ես դրանում կասկած չունեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Քրեական օրենսգրքի՝ կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելու հոդվածով: Կառույցի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ արժանահավատ տվյալներ ունեն Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին: 

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, առանց երկրի անունը նշելու, հայտարարել էր «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության» մասին։

ՔԿ-ն ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Եթե այդպիսի իրավիճակ լինի, ռուսաստանաբնակ հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին. Նիկոլ Փաշինյանը՝ ԱՀԾ հայտարարության մասին