ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան

ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան

Պատմաբան, փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայ դատի ամերիկյան կոմիտեն (ANCA) ինչ-որ հայտարարություն է տարածել, թե իր դեմ ադրբեջանական արշավ է իրականացվում, որին ներգրավված են նաև հայեր։ ANCA-ն հրապարակել է ինչ-որ նամակ, և նվաստիս անունն էլ է տեղ գտել այդ «արշավողների» ցուցակում։

Շատ հստակ հայտնում եմ՝ ինձ հետ նշված հարցով որևէ մեկը չի կապվել, որևէ խոսակցություն այդ թեմայով չեմ ունեցել, բացարձակապես ծանոթ չեմ ոչ տվյալ նամակին, ոչ հեղինակին, ոչ թեմատիկային և միայն այսօր՝ ANCA-ի հայտարարությունից եմ իմացել այս թեմայի ու դրան իմ «մասնակցության» մասին։ Իրեն լուրջ կազմակերպություն համարող ANCA-ն գտնվել է գերանպատասխանատու, որ առանց կոմունիկացնելու և ճշտելու, պիտակավորել է մարդկանց, այս դեպքում՝ կոնկրետ ինձ։ Չգիտեմ՝ այս կազմակերպությունն ի՞նքն է ապատեղեկատվության աղբյուրը, թե՞ զոհը, սակայն այս վարկաբերկման ակցիան անպատիվ է՝ ցածր սոցիալական պատասխանատվության առհավատչյա։ Այդ լուրը տարածող բոլոր անձանց և ԶԼՄ-ներին հորդորում եմ զերծ մնալ այդ կեղծիքից և զրպարտությունից։

Հ.Գ. Այս կյանքում ANCA-ի անուն իմ զրույցներում հայտնվել է 2 անգամ։ Մեկը 2019թ., երբ Ֆլետչերում ուսանելիս այցելել ենք այդ կազմակերպության գրասենյակ, երկրորդը 2023թ., երբ ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ մտածում էինք իրենց հետ նույնպես հանդիպելու մասին։ Այսքանը, մնացածը՝ ցնորամտություն է»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան