Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակումից. Fox News — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակումից. Fox News

Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակումից. Fox News
Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակումից. Fox News

ԱՄՆ նախագահը «դժգոհ» է Իրանի Փորձագետների խորհրդի որոշումից, որով Իսլամական Հանրապետության նոր ղեկավար է նշանակվել Մոջթաբա Խամենեիին՝ այաթոլլա Խամենեիի որդին: Այս մասին Դոնալդ Թրամփն ասել Է Fox News հեռուստաալիքի հաղորդավարին:

The Times of Israel-ի հետ հարցազրույցում էլ Թրամփը Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը մեկնաբանել է «կտեսնենք, թե ինչ կլինի» արտահայտությամբ:

Որոշ ժամանակ առաջ էլ Թրամփը ABC News-ին ասել էր, որ Իրանի հաջորդ առաջնորդը «երկար չի դիմանա», եթե չստանա Վաշինգտոնի հավանությունը:

ԱՄՆ նախագահը Մոջթաբա Խամենեիին «թեթև քաշային» է անվանել և սպառնացել, որ չի ընդունի այն թեկնածուին, որը կշարունակի սպանված Ալի Խամենեիի քաղաքականությունը: Թրամփի խոսքով՝ նման անձի նշանակումը մի քանի տարի անց կհանգեցնի նոր պատերազմի: «Վաշինգտոնին անհրաժեշտ է մեկը, ով «համերաշխություն և խաղաղություն կբերի Իրան», ուստի ԱՄՆ նախագահը պետք է անձամբ մասնակցի Գերագույն առաջնորդի ընտրությանը», հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է սպանել այաթոլլա Խամենեիի ցանկացած իրավահաջորդին, որը կշարունակի նախկինի կուրսը։

Մոջթաբա Խամենեին Իրանի երրորդ գերագույն առաջնորդն է։ Իր ելույթում նախագահ Մասուդ Փեզեշքիանը նրա նշանակումն անվանել է «իսլամական ազգի ազգային միասնությունն ամրապնդելու ցանկության դրսևորում»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակումից. Fox News