Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա հարձակմանը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա հարձակմանը.

Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա հարձակմանը.

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևը հայտարարել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետաքննելու անհրաժեշտության մասին։

«Մարտի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանում ավիահարվածը որևէ առնչություն չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի», – հավելել է մամուլի ծառայությունը։

Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հայտնել են Իրանից արձակված անօդաչուների մասին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մերձակայքում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրն իրավունք ունի հակահարված տալու։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանի օդային տարածք արձակելու մասին տեղեկությունը՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա հարձակմանը.