Շատ շուտով լավ նորություններ կունենանք տնտեսվարողների համար. Բաբկեն Թունյան

Շատ շուտով լավ նորություններ կունենանք տնտեսվարողների համար
Այսօր Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավորների, ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ քննարկեցինք տնտեսվարողների հարկային պարտավորությունների հետ կապված քրեական գործերի հարցը և լուծման տարբերակները:
Նշեմ, որ այս հարցը ամիսներ շարունակ քննարկվում է թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարությունում, և պետք է ուրախությամբ նշեմ, որ լուծման տարբերակի հարցում գալիս ենք ընդհանուր հայտարարի:




























