ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է խաբեության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է խաբեության մասին

ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է խաբեության մասին
ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Ալեքսանյանը զգուշացնում է խաբեության մասին

Անհայտ անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին նման հասցեով էլեկտրոնային փոստ են բացել և կուսակցության ու պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց՝ նպատակ ունենալով ձեռք բերել տվյալներ։ Այս մասին տեղեկացրել է ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ այդ նամակները որևէ կապ չունեն կուսակցության կամ պատգամավորի հետ, և կոչ արել չմտնել նամակագրության մեջ։

«Հարգելի քաղաքացիներ, մեդիայի և ՀԿ հարգելի ներկայացուցիչներ, վերջին օրերին դեռևս անհայտ խաբեբաներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին շատ նման civilcontact.am (իրականը՝ civilcontRact.am) դոմեյնով էլփոստ են բացել ու Կուսակցության և պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց, որոնց վերջնանպատակը, որքան հասկանում ենք, տվյալների ֆիշինգն է։

Թե՛ դոմեյնը, թե՛ էլփոստը և թե՛ նամակների բովանդակությունը որևէ կապ չունեն «Քաղաքացիական պայմանագրի» և Մարիա Կարապետյանի հետ։ Ավելին՝ Մարիա Կարապետյանը Կուսակցությունում չի զբաղեցնում այն պաշտոնը, որը նշված է էլփոստում։

Խնդրում եմ՝ զերծ մնալ այս նամակագրության մեջ մտնելուց և նման նամակ ստանալու պարագայում տեղեկացնել Կուսակցությանը»,- գրել է Ալեքսանյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է խաբեության մասին