ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին․

ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին․
ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման շրջանակում իր ելույթում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի մեղադրանքներին, նրան հորդորեց ԱԺ ամբիոնը չօգտագործել «դեռահասների ֆլիրտին բնորոշ արտահայտությունների համար»: 

«Քաղաքականությունը դրա տեղը չի, տիկի՛ն Գրիգորյան: Բայց քաղաքականությունը նաև ստելու տեղը չի: Եկել եք, ամբիոնից հայտարարում եք՝ 2025-ին 1,6 միլիարդ է վերադարձվել»,- հայտարարեց պատգամավորը՝ ներկայացնելով, թե դատարանի վճիռներով որքան գույք ու հողատարածքներ են վերադարձվել պետությանը: 

Հերքելով Գրիգորյանի մեղադրանքները՝ Ալեքսանյանը հայտնեց՝ միայն մեկ ծրագրով 5176 բիզնես ստացել է աջակցություն: 

«Կարող է գիտեք՝ բոլոր բիզնեսները կա՛մ Քոչարյանինը պետք է լիներ, կա՛մ Քոչարյանի խնամունը, կա՛մ խնամու ծանոթինը: Հազար ներողություն, էս երկրում ուրիշ բիզնես չի՞ կարող լինել: Չի՞ կարող լինել բիզնես, որն ատում է ձեզ, որովհետև դուք իրեն թալանել եք, ստիպել եք, որ լքի հանրապետությունը, որովհետև ժամանակին Քոչարյանի խնամու խնամին ինչ-որ տարօրինակ ձևով է տենդերները շահել»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները չեն կարող գալ ամբիոնի մոտ և խոսել թոշակներից, քանի որ նրանց կառավարման տարիներին թոշակները չափազանց քիչ էին: 

Ալեքսանյանը 2000 թվականին թվագրվող տեսանյութ ցուցադրեց ամբիոնից, որտեղ մի խումբ թոշակառուներ պահանջում էին թոշակների բարձրացում: 

«Սա, ի դեպ այն, ընթացքն է, երբ փոքրիկ իշխանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան - խմբ.), դոլարային միլիոնատեր էր արդեն դարձել, բայց դուք եկել եք այստեղ, ասում եք՝ թոշակները.... Ձեզ թվում է՝ դուք կարո՞ղ եք թոշակներից խոսել: Հիմա ՀՀ-ում թոշակառու են այս մարդկանց որդիներն ու դուստրերը: Հիմա գիտեք՝ այդ մարդիկ որքան են ստանում: 3000 դրամ էիք թոշակ տալիս, հիմա նվազագույնը ստանում են 46 հազար դրամ՝ 10 հազար դրամ էլ հետվճարով: 

Գիտե՞ք, որ այս մարդիկ միլիոն դրամանոց սրտի, աչքի վիրահատություն են ստանում, առողջապահական ապահովագրություն ունեն: Ձեզ թվում է՝ կարող եք գալ այստեղ ու մարդկանց աչքերին փոշի փչե՞լ: Չեք կարող, որովհետև դուք էս հանրապետության քաղցկեղն եք ձեր ամբողջ կազմով, որ նստած ծծել եք Հայաստանի Հանրապետության արյունը, ՀՀ քաղաքացիների աշխատանքը, նրանց սոցիալական երաշխիքները, ՀՀ քաղաքացիների կյանքը: Դա եք արել, որովհետև ուրիշ բանի ընդունակ չեք»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով՝ ՀՀ քաղաքացին լավ է հասկանում ու ընկալում այդ ամենը: 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ՝ հատ առ հատ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի: Հիմիկվանից ձեր հանգստյան ուղեգրերը վերցրեք»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին․