Սա Ազգային ժողովի դահլիճն է, ձեր հայաթը չի, կարգի հրավիրեք ձեզ. վեճ՝ ԱԺ-ում տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սա Ազգային ժողովի դահլիճն է, ձեր հայաթը չի, կարգի հրավիրեք ձեզ. վեճ՝ ԱԺ-ում տեսանյութ

Ազգային ժողովը մարտի 5-ին շարունակում է աշխատանքը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվել է, վիճաբանություն սկսվել:

Նա, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հարց է ուղղել. «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա։ ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա»։ 

Սերգեյ Բագրատյանը տեղից պատասխանել է Վարդանյանին, վերջինն էլ իր հերթին է պատասխանել: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոչ է արել տեղից չարձագանքել։

Վարդանյանի կարճ ժամանակ խոսելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ ժամանակն ավարտվել է, ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը, ձեռքը պարզելով ԱԺ նախագահի կողմը, հայտարարել է, թե իրեն ընդհատել են, ու հետևաբար խոսքն ավարտում է:

Նրա ձեռքի շարժումը և հայտարարությունը, թե շուտով կավարտի, բարկացրել է Ալեն Սիմոնյանին, ու նա ասել է.

«Ես եմ որոշում, ինձ հետ տենց խոսել չի կարելի, այսինքն՝ շուռ գալ, ձեռքով ինձ ասել՝ ինձ ընդհատել են, հեսա կավարտեմ... ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը»։

Խմբակցությունից արձագանքներ են հնչել, ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասել է. «Այսինքն՝ դա նշանակում է, որ բանախոսը պետք է շուռ գա ԱԺ նախագահին ձեռքով անի, ասի՝ ես կորոշե՞մ։ Այստեղ ես եմ որոշելու, ազատեք ամբիոնը։ Պարո՛ն Ղազարյան, դուք էլ լռե՛ք։ Երբ ասում եմ՝ լռե՛ք, ուրեմն պետք է լռեք, սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, էդ ի՞նչ խոսելու ձև ա։ Մի հատ վերջացրեք էս սկանդալներ սարքելը»։

Դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ԱԺ նախագահն ասել է.

«Ձեր խմբակցությանը կարգի հրավիրեք։ Պարոն Ղազարյանը իրեն իրավունք է վերապահում դահլիճ չմտած աստիճանավանդակից ինձ հրահանգներ է տալիս, մյուս պատգամավորը ասում ա՝ ես կորոշեմ՝ երբ եմ խոսալու։ Կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ։ Չհամարձակվեք մտնել ԱԺ նիստերի դահլիճ, աստիճանավանդակից կարգուկանոն թելադրել։ Ես նիստերը վարում եմ նենց, ոնց ճիշտ եմ գտնում, դուք պետք ա որոշե՞ք՝ խառնվեն, թե չխառնվեն։ Լռե՛ք։

Բանակցությունների մեջ չենք մտնում, սենց ֆորմատ չկա, նստե՛ք ձեր տեղը»։

Դա ասելուց հետո Ալեն Սիմոնյանը ձայնը տվել է ամբիոնի մոտ սպասող Հովիկ Աղազարյանին։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Սա Ազգային ժողովի դահլիճն է, ձեր հայաթը չի, կարգի հրավիրեք ձեզ. վեճ՝ ԱԺ-ում տեսանյութ