Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի, սա պատմական փոփոխություն է. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի, սա պատմական փոփոխություն է. Նիկոլ Փաշինյան

Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի, սա պատմական փոփոխություն է. Նիկոլ Փաշինյան
Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի, սա պատմական փոփոխություն է. Փաշինյան

2026 թվականի բյուջեն պլանավորելիս նախատեսել էինք, որ 2025-ին պլանավորածից 30 միլիարդով քիչ եկամուտ ենք հավաքելու: Այդ մասին Կառավարության՝ մարտի 5-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, երբ գործադիրը քննարկում էր կենսաթոշակների բարձրացման և դրան հատկացվելիք միջոցների հարցը:

«Դրան գումարվում է նաև տնտեսական աճի հավելյալ չափի էֆեկտը, և դրա հետևանքով մենք ակնկալում ենք, որ կունենանք առնվազն 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ, քան պլանավորված է 2026 թվականի բյուջեով:

Ունենք նաև պահուստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար: Այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորել»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ մեր խնդիրն է, որ մեր թոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա: Փաշինյանը նկատեց՝ առանց մանրամասն փորձագիտական քննարկումների է նման բան հայտարարում՝ հաշվի առնելով այն, որ հիմա ռեզերվ ունեն:

«Խնդիրը հետևյալն է. որ մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի: Սա պատմական փոփոխություն է:

Իմ ասածն այն է, որ պատմական փոփոխությունն ունի երկու առանձնահատկություն. առաջինը՝ երբ դրան հասնում ես, շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետք է խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ, և դա գնում, հետ է գլորվում դեպի նախնական վիճակ:

Դա վերաբերում է ամեն ինչին. դա վերաբերում է խաղաղությանը, սոցիալական իրավիճակին, կրթությանը, բացարձակապես ամեն ինչին: Պետք է ֆիքսել և խնամք տանել, որպեսզի այն, ինչ ձեռք ես բերել, հետագայում զարգանա»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Կառավարության անդամներին նման արդյունքի համար:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի, սա պատմական փոփոխություն է. Նիկոլ Փաշինյան