Ապրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ապրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով․

Ապրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով․
Ապրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով

Կառավարության՝ մարտի 5-ի նիստին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց գործադիրի երկու որոշումներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնց արդյունքում ապրիլի 1-ից կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության համար կենսաթոշակը բարձրանալու է:

«623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հազար դրամ և ավելի, մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8500 դրամով: Դրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակն արդեն իսկ միջինում կազմում է 95 հազար դրամ»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստի բարձրացում ուղիղ 10 հազար դրամով: Առաջին, երկրորդ, երրորդ խմբերի և ֆունկցիոնալության խորը, ծանր ու միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների նպաստներն այսօր 39 հազար, 37,5 հազար և 36 հազար դրամ է, դրանք կդառնան 49 հազար, 47,5 հազար և 46 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող, հարկ վճարող քաղաքացիներին, և ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև օտարերկրացիներին, որոնք աշխատում են ՀՀ-ում և հարկեր են վճարում: Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց պետական կառավարման համակարգի գործընկերներին, որոնք, ըստ վարչապետի, իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել այն, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ 2025 թվականի տնտեսական աճը լինի ոչ թե 5,1 տոկոս, այլ ավելի բարձր:

«Սա չափազանց կարևոր որոշում է ՀՀ քաղաքացիների համար մեր սոցիալական քաղաքականության արդյունքները կապիտալիզացնելու [առումով]:

Այսպիսով՝ մենք 2021-ին մեր ստանձնած պարտավորությունն այս համակարգերով կատարում ենք, այսինքն՝ նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից, և միջին կենսաթոշակն ավելի է սպառողական զամբյուղի արժեքից»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ այս գործընթացի մի մաս է նաև հետվճարը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Ապրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով․