ԱԺ ՔՊ խմբակցությունն առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱԺ ՔՊ խմբակցությունն առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին․

ԱԺ ՔՊ խմբակցությունն առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին․
ԱԺ ՔՊ խմբակցությունն առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Վանիկ Օհանյանի թեկնածություն:

Վանիկ Օհանյանին Ազգային ժողովի՝ մարտի 4-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Վանիկ Օհանյանը ծնվել է 1982 թվականին Վանաձորում: 2005-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է: 2006-2013 թվականներին աշխատել է մասնագիտությամբ: 2008-2012 թվականներին «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս է եղել: 2011-2016 թվականներին զբաղեցրել է Դեղատների ցանցի՝ Լոռու մարզի տարածքային ղեկավարի պաշտոնը: 2017-ին հիմնադրել է ստոմատոլոգիական կլինիկա, եղել է Վանաձորի մի քանի պոլիկլինիկաների տնօրեն: 2020-2021 թվականներին «Իմ քայլի» համապետական ցուցակով ընտրվել է պատգամավոր, 2021-ին՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա նաև Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ: 2025 թվականի սեպտեմբերի 3-ից Ազգային ժողովի պատգամավոր է:  

Իր ելույթի ժամանակ Վանիկ Օհանյանը ներկայացրեց ոլորտին առնչվող իր պատկերացումները: Ըստ այդմ՝ Վանիկ Օհանյանը առանձնացրեց առողջապահությանն առնչվող երեք հայեցակետ, առաջին հայեցակետը մարդակենտրոն առողջապահությունն է, երկրորդ հայեցակետը մասնակցային կառավարումն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որոշումների որակը և լեգիտիմությունը բարձրացնելու համար կարևոր է շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը:

«Առողջապահական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում պետք է ներգրավված լինեն ոչ միայն պետական մարմինները, այլև համայնքային տարբեր մասնագետներ, բուժաշխատողներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը:

Մասնակցային կառավարումն առողջապահության ոլորտում դիտարկվում է որպես արդյունավետ կառավարման գործիք, ոչ թե՝ ձևական պահանջ»,- ասաց նա:

Երրորդ հայեցակետը, ըստ Վանիկ Օհանյանի, արդյունավետ քաղաքականությունն ու համարժեք կառավարումն է, քանի որ կարծում է՝ առողջապահության ոլորտում հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքան արդյունավետ է ձևավորվում պետական քաղաքականությունը, և թե ինչքանով է համարժեք գործում կառավարման համակարգը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ԱԺ ՔՊ խմբակցությունն առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին․