Օմանից Երևան ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Օմանից Երևան ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի․

Օմանից Երևան ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի․

Օմանից Երևան մարտի 4–ին ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի, որով Հայաստան կժամանեն Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:

Այս մասին հայտարարություն է տարածել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը՝ նշելով, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող են ձեռք բերել՝ զանգահարելով +37433309013 կամ +37494366540 հեռախոսահամարներով։

«Այն քաղաքացիներն, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։

Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/v9UNjFN34GxUy7zr6՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն»,– հայտնում են դեսպանությունից։

Ավտոբուսները շարժվելու են հետևյալ վայրերից և ժամանակացույցով․

Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Դեսպանությունից զգուշացնում են, որ գրանցվեն բացառապես այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

Ընդգծվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը մոտ 12-13 ժամ։

Օմանից առաջին հատուկ չվերթը մարտի 3-ին ժամը 06:15-ին ժամանել է Երևան։ Չվերթով Հայաստան են ժամանել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Օմանից Երևան ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի․