Այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև մեր երկիրն առաջ մղող շարժիչ. Արարատ Միրզոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև մեր երկիրն առաջ մղող շարժիչ. Արարատ Միրզոյան

Այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև մեր երկիրն առաջ մղող շարժիչ. Արարատ Միրզոյան
Այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև մեր երկիրն առաջ մղող շարժիչ. Արարատ Միրզոյան

Այսօր մարտի 2-ն է՝ Դիվանագետի օրը: ՀՀ դիվանագիտական ծառայության մասնագիտական տոնը առիթ է, կարծում եմ, անվերջանալի վազքի մեջ մի պահ դադար առնելու, այո՛, տոնելու, կարծում եմ՝ դրա իրավունքը ևս վաստակել ենք, բայց նաև մտածելու, խորհելու, վերագիտակցելու, վերագնահատելու մեր շուրջն առկա միջավայրը, ընթացող տեկտոնիկ աշխարհաքաղաքական գործընթացները, շարժերը, այդ ամեն ինչի մեջ առաքելությունը, մեր գործունեությունը, մեր մեթոդները, մեր արդյունավետությունը. Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Վերջին տարիները ցույց են տալիս, որ դիվանագիտությունն իսկապես մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ճարտարապետության առանցքային բաղադրիչներից մեկն է: Չափազանցություն չի լինի ասելը՝ մեր անվտանգության առաջին պաշտպանական գիծը հենց դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել:

Այսօր էլ նույն գիտակցմամբ մենք ջանքեր ենք գործադրում այդ նավը հասցնելու հաջորդ տրամաբանական հանգրվանին՝ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և մեր շուրջ հանդուրժողականության, համագործակցության, բաց սահմանների միջավայրի ձևավորմանը:

Սա է այսօրվա հրամայականը՝ խաղաղության ինստիտուցիոնալացմանը զուգահեռ զարգացման օրակարգի վրա կենտրոնանալը, մեր տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելը, նոր տնտեսական հնարավորություններ ստեղծելը, ալեգորիան շարունակելով՝ մեր նավի համար նոր հորիզոններ բացահայտելը:

Այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև մեր երկիրն առաջ մղող շարժիչ, կողմնացույց: 

Վստահ եմ՝ ինչպես մինչ այժմ ենք իրականացրել մեր առջև դրված խնդիրը, հետայսու ևս նոր խնդրին կամ խնդիրներին ենք մոտենալու: Միաժամանակ, իհարկե, շարունակաբար աշխատելով ինքներս մեզ վրա, բարձրացնելով մեր ծառայության որակը, համապատասխանեցնելով, արդիականացնելով մեր ծառայությունը, համապատասխանեցնելով նոր մարտահրավերներին և նոր իրողություններին:

Ըստ այդմ, շնորհավոր, սիրելի՛ դիվանագետներ, և շնորհակալություն ԱԳՆ բոլոր աշխատակիցներին, դիվանագետներին Երևանում, արտերկրում, առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հակամարտության գոտիներում այսօր ծառայություն իրականացնող դիվանագետներին և, իհարկե, ամեն ինչից առաջ և ամեն ինչին զուգահեռ, ուզում եմ շնորհակալություն հայտնել դիվանագետների ընտանիքների անդամներին, որոնք դիվանագետների հետ հավասար կամ գուցե նրանցից ավելի կրում են այս ծառայությանը հատուկ անհարմարությունները»,- նշեց Միրզոյանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև մեր երկիրն առաջ մղող շարժիչ. Արարատ Միրզոյան