Բահրեյնին հարվածել են անօդաչու թռչող սարքերով․ դրանցից մեկը բախվել է երկնաքերին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Բահրեյնին հարվածել են անօդաչու թռչող սարքերով․ դրանցից մեկը բախվել է երկնաքերին.

Բահրեյնին հարվածել են անօդաչու թռչող սարքերով․ դրանցից մեկը բախվել է երկնաքերին.
Բահրեյնին հարվածել են անօդաչու թռչող սարքերով․ դրանցից մեկը բախվել է երկնաքերին

Բահրեյնի մայրաքաղաք Մանաման ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։ Անօդաչուներից մեկը բախվել է երկնաքերի։ Հարվածի կադրերը  նկարահանվել են ականատեսներ, դրանք հրապարակվել են սոցիալական ցանցերում։

«Վնասվել է մի քանի բնակելի շենք։ Քաղաքացիական պաշտպանության ուժերը մարում են հրդեհները և իրականացնում են փրկարարական աշխատանքներ տուժած շրջաններում»,-X սոցիալական ցանցում հայտնել է Բահրեյնի ՆԳՆ-ն։ Հարձակման հետևանքների վերաբերյալ մանրամասներ նախարարությունը խոստացել է ներկայացնել ավելի ուշ։

Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, Իրանն արդեն հարվածներ էր հասցրել Մանամայի Ջուֆեյր թաղամասին, որտեղ գտնվում է ԱՄՆ 5-րդ օպերատիվ նավատորմի ռազմածովային բազան։ Բահրեյնի իշխանությունները բնակիչներին կոչ էին արել լքել բազային հարակից շրջանները։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին․ գնդակոծության են ենթարկվել օբյեկտներ Թեհրանում, Սպահանում, ինչպես նաև արևմտյան Քերմանշահ նահանգում, Ղոմում, Թավրիզում, Շիրազում, Չաբահարում և այլ բնակավայրերում։

Հարվածների սկսվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով, որում կոչ է արել իրանական ուժերին «զենքը վայր դնել կամ բախվել անխուսափելի մահվան»։ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների հիմնական նպատակն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։

Իրանի իշխանությունները խոստացել են տալ «կործանարար» պատասխան՝ հարվածներ հասցնելով Իսրայելի տարածքին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Բահրեյնին հարվածել են անօդաչու թռչող սարքերով․ դրանցից մեկը բախվել է երկնաքերին.