Քաղաքացուն ազատություն տալն իշխանավորի առաքինությունն է, ուժեղության նշան է, այլ ոչ թե թուլության. Արայիկ Հարությունյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քաղաքացուն ազատություն տալն իշխանավորի առաքինությունն է, ուժեղության նշան է, այլ ոչ թե թուլության. Արայիկ Հարությունյան

Քաղաքացուն ազատություն տալն իշխանավորի առաքինությունն է, ուժեղության նշան է, այլ ոչ թե թուլության. Արայիկ Հարությունյան

Ուզում եմ երկու բառ գրել այսօրվա միջադեպի մասին: Արտաշատում մի քաղաքացի դուռը փակեց վարչապետի առաջ՝ թույլ չտալով նրան մուտք գործել իր խանութ: Նա հարյուրավոր մեր քաղաքացիներից մեկն էր, որը գնաց այդ քայլին: Մյուսները վարչապետին ու մեր թիմին շատ ջերմ ընդունեցին:

Մահվան և սգի գործակալները, որոնք առավոտյան մեզ ուզում էին ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ, երեկոյան նոր թեմա գտան՝ հերոսացնելով դուռը փակողին:

Նրանք անգամ չեն հասկանում, որ այս թեման տարածելով մեր քաղաքացիներին ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար է Փաշինյանը, որ այսպիսի ազատություն է բերել իր քաղաքացուն: Իրենց այս արշավի արդյունքում նրանք հասկացան, որ իրականում ՔՊ առաջնորդի՝ մեր վարչապետի գովքն են անում, և անցան այլ տակտիկայի:

Սգո և մահվան կարկառուն գործակալ, արդարադատության չստացված նախկին փոխնախարարը տարածեց, թե դուռը փակողին «նեղում են», ինչը կատարյալ ՍՈՒՏ է: Ինչու՞ են նրանք այս քայլին դիմում. պարզապես փորձում են իրենց նախկին ռեժիմի հետ հավասարության նշան դնել: Ու սա անում է մի մարդ, ում պաշտոնավարման ժամանակ կար Լիսկա ու Նեմեց Ռուբո, ում անուններն այն ժամանակ լսելով երևի պամպերսը լցնում էրու մտնում սեղանի տակ: Սենց առյուծ կտրող էիր, էն ժամանակ դրանց բռնությունները կանխեիր:

2026-ին հունիսի 7-ին ձեր վերջնական ֆիասկոն կլինի, որովհետև մեր քաղաքացին չի ցանկանում ունենալ Լիսկաներ ու Նեմեց Ռուբոներ ու պամպերսավոր արդարադատության փոխնախարարներ:

Քաղաքացուն ազատություն տալն իշխանավորի առաքինությունն է, ուժեղության նշան է, այլ ոչ թե թուլության: Իրավունք հարգելն է ՈՒԺԵՂ լիդերի հատկանիշը, ոչ թե տփելը, սպանելը ու սեղանի տակ պախկվելը:

Արայիկ Հարությունյան 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Քաղաքացուն ազատություն տալն իշխանավորի առաքինությունն է, ուժեղության նշան է, այլ ոչ թե թուլության. Արայիկ Հարությունյան