ՊՆ-ն հորդորում է նախարարության գնման գործընթացին մասնակցել պատրաստվող ընկերություններին ապահովել համապատասխան պայմաններ գաղտնի աշխատանքների համար. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՊՆ-ն հորդորում է նախարարության գնման գործընթացին մասնակցել պատրաստվող ընկերություններին ապահովել համապատասխան պայմաններ գաղտնի աշխատանքների համար.

ՊՆ-ն հորդորում է նախարարության գնման գործընթացին մասնակցել պատրաստվող ընկերություններին ապահովել համապատասխան պայմաններ գաղտնի աշխատանքների համար.
ՊՆ-ն հորդորում է նախարարության գնման գործընթացին մասնակցել պատրաստվող ընկերություններին ապահովել համապատասխան պայմաններ գաղտնի աշխատանքների համար

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով այն ընկերություններին, որոնք պատրաստվում են մասնակցել ՊՆ գնման գործընթացին, ապահովել համապատասխան պայմաններ գաղտնի աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև դիմել ՀՀ ՊՆ՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս 2025 թվականի հուլիսին ՊՆ պաշտոնական www.mil.am կայքում հրապարակել է հայտարարություն (https://mil.am/hy/news/12884), որով տեղեկացրել է, որ 2026 թվականից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների հրավերները «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվելու են միայն նախաորակավորված այն ընկերություններին, որոնք ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ նրանց համապատասխան աշխատակիցները՝ այդ տեղեկություններին առնչվելու թույլտվություն։

Հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ձեռնարկել և ձեռնարկում է միջոցներ իր կարիքների համար գնման գործընթացները մրցակցային, թափանցիկ, ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու համար և խրախուսում է մասնակիցների շրջանակի հնարավորինս ընդլայնումը՝ կրկին հորդորում ենք այն ընկերություններին, որոնք պատրաստվում են մասնակցել ՊՆ գնման գործընթացին և չունեն վերը նշված իրավունքը, ապահովել համապատասխան պայմաններ՝ գաղտնի աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար։

Գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ձեռք բերելու գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ զանգելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 29 44 18, 010 29 43 53, 010 66 24 94»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՊՆ-ն հորդորում է նախարարության գնման գործընթացին մասնակցել պատրաստվող ընկերություններին ապահովել համապատասխան պայմաններ գաղտնի աշխատանքների համար.