Կայացել է Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը․ բանակցությունները շարունակվել են 6 ժամ. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կայացել է Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը․ բանակցությունները շարունակվել են 6 ժամ.

Կայացել է Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը․ բանակցությունները շարունակվել են 6 ժամ.
Կայացել է Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը․ բանակցությունները շարունակվել են 6 ժամ

Շվեյցարիայում կայացել է Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը, որը կենտրոնացած է եղել միջուկային գործարքի վրա: Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ բանակցությունների այս փուլը եղել է ամենալուրջը և երկարատևը, շարունակվել է 6 ժամ:

«Շփումները եղել են անուղղակի՝ Օմանի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի միջնորդությամբ: Ռաֆայել Գրոսսիի ներկայությունը օգտակար էր տեխնիկական տեսանկյունից։ Այս երկար և լարված ժամերի ընթացքում լավ առաջընթաց գրանցեցինք»,- մանրամասնել է Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ լուրջ են մոտեցել հնարավոր համաձայնագրի բաղադրիչներին՝ թե՛ միջուկային ծրագրի, թե՛ հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հետ կապված հարցերին։

«Որոշ հարցերի շուրջ արդեն փոխըմբռնում է ձեռք բերվել, բնականաբար, կան անհամաձայնություններ: Սակայն երկու կողմն էլ ավելի մեծ վճռականություն է ցուցաբերել բանակցային լուծում գտնելու համար»,- հավելել է իրանցի դիվանագետը։

Արաղչին տեղեկացրել է, որ մարտի 2-ին Վիեննայում Թեհրանի և Վաշինգտոնի տեխնիկական թիմերը հանդիպում կանցկացնեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կայացել է Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը․ բանակցությունները շարունակվել են 6 ժամ.