Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ․

Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ․
Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ

Ապրիլի 1-ից կենսաթոշակառուներն իրենց թոշակները կստանան անկանխիկ եղանակով: Կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը կազմակերպելու նպատակով ԱՍՀ նախարարությունը մշակել է որոշման նախագիծ, որը Կառավարության՝ փետրվարի 26-ի նիստին ներկայացրեց նախարար Արսեն Թորոսյանը:

«Փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է: Նոր պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու քաղաքացիներին, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացն անելու, որևէ կերպ չզրկվեն կենսաթոշակը ստանալու իրավունքից:

Նախատեսում ենք սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև ՄՍԾ-ի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրավված լինել: Ամեն ինչը նկարագրված է:

Կան որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ինքնակամ վճարման եղանակի փոփոխությունների գործընթացը շարունակվում է, և որ առավոտվա դրությամբ անկանխիկի համակարգ չտեղափոխված քաղաքացիների թիվը 15 հազար է:

«Երբ մենք խոսում էինք այս գործընթացի սկզբի մասին (դեկտեմբերի մասին է խոսքը), ունեինք 50 հազար քաղաքացի: Այսինքն՝ այս 2-3 ամիսների ընթացքում մնացածը ինքնուրույն, մեր ՄՍԾ-ի աջակցությամբ կամ առկա ձևով դիմում գրելով կամ օնլայն ձևով դիմում գրելով արդեն իսկ տեղափոխվել են, և մենք խնդիր ունենք դա անել հնարավորինս շատ, որովհետև մարտի 5-ից դա արվելու է ավտոմատ: Քաղաքացիները ավտոմատ բաշխվելու են այն բանկերի միջև, որոնք համաձայն են մասնակցել այս գործընթացին»,- ասաց նա:

Նախարարը նաև ընդգծեց՝ քանի որ կենսաթոշակները բաշխվում են նախապես, հետևաբար այս քաղաքացիներն անկանխիկ եղանակով կստանան նաև նոր չափի կենսաթոշակները:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ․