Նարեկ Կարապետյանը Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում շրջել է նախկին ՀՀԿ-ական գյուղապետի հետ, ում գործը այս պահին քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում շրջել է նախկին ՀՀԿ-ական գյուղապետի հետ, ում գործը այս պահին քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում․

Օրերս շրջիկ կրկեսը Վեդի համայնքի Գոռավան բնակավայր էր եկել, իհարկե՝ գաղտագողի։ Շրջել են նախկին գյուղապետի այգիներում, ինչպես նաեւ ինքնակամ կառուցված սառնարանային տնտեսությունում։

Գյուղատնտեսության զարգացման, մթերման կայանների ստեղծման մասին կենացների մակարդակի խոսակցություններից զատ, լավ կլիներ «ուժեղ հոպարի» տղան նախկին գյուղապետին հարցներ, - ո՞րն է Ձեր հարստանալու հաջողության գաղտնիքը, պարոն Բազիկյան։ Տեսնենք տեսախցիկների առաջ ի՞նչ էր պատասխանելու։ Բնականաբար նման հարց չէր հնչելու, քանի որ Բազիկյանի կայծակնային հարստանալը համընկնում է Նարեկի «ուժեղ պապայի» եւ ՀՀԿ իշխանության կառավարման տարիների հետ։

Իհարկե, Բազիկյանը այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի աշխատասենյակում ստիպված է պատասխանել այս անհարմար հարցերին։ Իսկ այդ հարցերը հետեւյալն են.

- Այդ ինչպե՞ս ստացվեց պրն. Բազիկյան, որ ձեր գյուղապետ աշխատած տարիներին համայնքապատկան հարյուրավոր հեկտար (ավելի քան 700 հա.) հողերի կազմակերպված աճուրդներում հաղթող էին դառնում ձեր որդին, կինը, եղբայրը եւ այլ մտերիմ ազգականներ։ Ինչպե՞ս ստացվեց, որ դուք՝ ստանալով գյուղապետի աշխատավարձ, դարձաք ավազի եւ տրավերտինի հանքերի տեր։ Իսկ վերջում մեզ կասե՞ք, թե ինչ ճարպիկ մեխանիզմով էիք մարում ձեր ջիպի գույքահարկը։

Իմ խորհուրդը «ուժեղիկներին». Ձեզ նոր հեծանիվ հայնագործել պետք չի, իզուր մի ընկեք դաշտերով ու այգիներով, մի վարձեք բիզնես խորհրդատուներ, ընդամենը ձեր մոտ կանչեք Բազիկյանի պես նախկին ճարպիկ գյուղապետերին եւ իրենք ձեզ ԱՆՎՃԱՐ թրեյնինգ կանեն։

#ուժեղ_հոպար

#գյուղապետի_ձեւով

Գարիկ Սարգսյան 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նարեկ Կարապետյանը Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում շրջել է նախկին ՀՀԿ-ական գյուղապետի հետ, ում գործը այս պահին քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում․