Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք. Արարատ Միրզոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք. Արարատ Միրզոյան

Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք. Արարատ Միրզոյան
Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԻԽ 61-րդ նստաշրջանի բարծրաստիճան հատվածում ՀՀ կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը։

Ելույթի իր խոսքում ԱԳ նախարարն ասել է․

«Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ բացել այս պանելային քննարկումը, որը համատեղ կազմակերպվել է Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի կողմից։ Այսօրվա քննարկումը հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Մարդու իրավունքների խորհրդի գործունեության շրջանակներում հաշվետվողականության ամրապնդման դերի, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների գործնական կյանքի կոչման շուրջ։ Հենց իրականացումն ու հետևողական քայլերն են վստահություն հաղորդում մեր աշխատանքին։ Դրանք ապահովում են, որ մեր հանձնառությունները վերածվեն կոնկրետ քաղաքականության և չափելի առաջընթացի։

Իրապես, այս շարունակականությունը զուտ տեխնիկական համագործակցության շրջանակներից անդին է. այն նախևառաջ քաղաքական պատասխանատվության ազդակ է։ Այն ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության շուրջ ու հումանիտար համագործակցությունը բախվում են աճող մարտահրավերների, նման պատասխանատվության նշանակությունն առավել քան ակնառու է դառնում։ Հայաստանի համար հաշվետվողականության ամրապնդումը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներին մեր ավելի լայն հանձնառության մի մասն է։

Մեր ազգային փորձը գործնական օրինակ է, թե ինչպես են այդ սկզբունքները ստանում ինստիտուցիոնալ մարմնավորում։ 2024 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով Հայաստանում ներդրվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ։ Սա նշանավորեց հատվածական ու ժամանակավոր հաշվետվողականությունից գիտակցված անցում դեպի մարդու իրավունքների ոլորտում հանձնառությունների կառուցվածքային և շարունակական իրականացում՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ հիշողությունը, բարելավելով միջգերատեսչական համագործակցությունը և վերահաստատելով բարեխիղճ ներգրավվածությունը միջազգային մեխանիզմներում։

Այս քաղաքական ընտրության կյանքի կոչումը շարունակվեց նորարարության միջոցով։ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանը գործարկել է հատուկ թվային հարթակ՝ աջակցելու ազգային մեխանիզմի աշխատանքին։ Նոր գործիքը՝ Հայաստանի մոնիտորինգի և հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը` ԱԻ-ՆԵՄՐԱ-ն, թվային հարթակ է, որը մարդու իրավունքները և տեխնոլոգիաները դնում է գործնական փոխազդեցության մեջ։

Այն գործում է որպես միջազգային և տարածաշրջանային մոնիթորինգային մեխանիզմների, այդ թվում՝ ՄԱԿ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի, Համընդհանուր պարբերական դիտարկման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկությունների կենտրոնացված հարթակ։ Այս առաջարկությունները մեկ հստակ և որոնելի շրջանակում համախմբելով՝ հարթակը բարձրացնում է համակարգվածությունը, հեշտացնում է համակարգված հետևողականությունը և ամրապնդում է Հայաստանի ներգրավվածությունն ինչպես գլոբալ, այնպես էլ եվրոպական մարդու իրավունքների համակարգերում։

Իր տեխնիկական գործառույթներից անդին հարթակը ծառայում է որպես համակարգման և վերլուծության գործնական մեխանիզմ։ Այն ապահովում է կառուցվածքային հետևողականություն, նպաստում է հաստատությունների միջև երկխոսությանը և աջակցում է տեղեկացված քաղաքականությունների մշակմանը։ Հարթակի գործնական կիրառությունն առավել մանրամասն կներկայացվի այս պանելային քննարկման ընթացքում։

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է  անմիջապես նկատվում։ Այն պահանջում է հետևողականություն, երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք։

Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի հետ սկզբունքային համագործակցությանը, որի առաջնորդությունն ու փորձագիտական աջակցությունն անփոխարինելի են համակարգի ամբողջականության համար: Միավորված ազգերի կազմակերպության ուժը կայանում է բոլոր անդամ պետությունների միջև երկխոսության համար ներառական հարթակ ապահովելու կարողության մեջ։ Հետևաբար, Մարդու իրավունքների խորհրդի հետ ներգրավվածությունը ոչ թե ընթացակարգային, ֆորմալ գործընթաց է, այլ բովանդակային ժողովրդավարական գործելակերպ՝ հիմնված հարգանքի, երկխոսության և հաշվետվողականության վրա:

Նախքան եզրափակելը, կցանկանայի նշել, որ մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվողականությունը միայն զեկույցների ժամանակին ներկայացումը չէ: Այն նաև  որդեգրած քաղաքականությունը պարզաբանելու, ուշադիր լսելու և, անհրաժեշտության դեպքում, ընթացքը շտկելու պատրաստակամություն է։ Հաշվետվողականությունը պարբերական պահանջից կառավարման և պատասխանատվության շուրջ մշտական երկխոսության վերածելն է, ի վերջո, բովանդակություն հաղորդում հանձնառություններին և ամրապնդում ինստիտուցիոնալ վստահելիությունը:

Հուսով եմ՝ այսօրվա մտքերի փոխանակումը կխորացնի մեր պատկերացումները կիրարկման գործընթացի վերաբերյալ՝ այս մշտապես զարգացող փորձառության համատեքստում:

Շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ քննարկումներ»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք. Արարատ Միրզոյան