Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 2026-ի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն. Ռուբեն Ռուբինյան տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 2026-ի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն. Ռուբեն Ռուբինյան տեսանյութ

Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 2026-ի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն. Ռուբինյան

Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 2026 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն, նաև պատկերացնում ենք, որ Ռոբորետ Քոչարյանը և երկու օլիգարխները, և ընդհանրապես բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից և խորհրդարանից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Գագիկ Ծառուկյանը գործարար է, որն ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար և փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Եվ սա օլիգարխի դասական սահմանում է:

Կարող ենք լեզվաբանական բանավեճ ունենալ, բայց ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են՝ ինչ է նշանակում օլիգարխ, բոլորը հասկանում են, որ օլիգարխները չպիտի և կամ լավ չի լինի, որ հասնեն իշխանության»,- ասաց նա:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ 2026-ի հունիսի 7-ին ընտրությունը լինելու է հետևյալի վերաբերյալ, այն է՝ քվե են տալիս գործող իշխանությա՞նը, քվե են տալիս Քոչարյանի՞ն, թե՞ «երկու օլիգարխներին»՝ նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին: 

«Կարծում եմ՝ 2026-ի հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը պետք է այրի բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի և ռուսաստանցի օլիգարխի հետ, մնացած օլիգարխների հետ, որպեսզի ԱԺ-ն նորմալ բանավեճերի տեղ դառնա:

Նաև կարծում եմ, որ մեր մամուլը պետք է վերջապես այրի կամուրջները Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի փեսու և տարբեր օլիգարխների հետ և ստանա անկախ ֆինանսավորում»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 2026-ի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն. Ռուբեն Ռուբինյան տեսանյութ