Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց

Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց
Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց

Վաշինգտոնի ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնագրերի կնքումը Մոսկվայի տեսանկյունից կարող են ազդարարել տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման սկիզբը։ Այդ մասին նշված է Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ դա սպառնալիք է Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին:

Նշվում է, որ Ռուսաստանը ամերիկյան նախագծի հաջողությունը դիտարկում է որպես սպառնալիք՝ նաև Կենտրոնական Ասիայում իր ազդեցության և դիրքի համար:

Ըստ զեկույցի՝ ի պատասխան՝ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ վիժեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և «նախագահ Դոնալդ Թրամփի անունով տարանցիկ միջանցքի ստեղծումը»:

«Քանի որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը զգալիորեն փոխվել է 2025 թվականի ընթացքում, նախագահ Թրամփի նախաձեռնությունը խափանելու՝ Մոսկվայի լավագույն միջոցը Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելն է: Այսպիսով, Ռուսաստանը, հավանաբար, 2026 թվականին Հայաստանի վրա ազդեցության լայնածավալ արշավ կսկսի։ Այն ուղղված կլինի Հայաստանում խորհրդարանի ընտրությանը միջամտելուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն և ազգայնական թվացող, բայց, ըստ էության, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կառավարության հաստատմանը»,- ասված է Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց