ՀՀ–Հունաստան համագործակցության նոր փուլ․ ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ–Հունաստան համագործակցության նոր փուլ․ ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում.

ՀՀ–Հունաստան համագործակցության նոր փուլ․ ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում.
ՀՀ–Հունաստան համագործակցության նոր փուլ․ ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք պաշտոնական հանդիպումների։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Այցի շրջանակում փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենցոպուլոսը։

Փաստաթուղթը նախատեսում է համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, պետական-մասնավոր գործընկերության խթանում, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների զարգացում։

Հուշագրով նաև հնարավորություն է ստեղծվում ամրապնդելու համագործակցությունը 5-րդ սերնդի տեխնոլոգիաների (5G), արհեստական բանականության (ԱԲ), ամպային տեխնոլոգիաների, թվային կառավարման, բիոտեխնոլոգիաների, գերհամակարգչային լուծումների, մի շարք այլ ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանը և նորարարական ներուժի ընդլայնմանը։

Փոխըմբռնման հուշագիրը երկկողմ բանակցության արդյունքում առաջնահերթությունների սահմանման հետևանք է և հետագա համագործակցության զարգացման կարևոր քայլ` բարձր տեխնոլոգիաների և թվային օրակարգի առաջմղման ուղղությամբ։

Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձր մակարդակի հանդիպումներ Հունաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Կքննարկվեն համագործակցության ընդլայնման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, կիբեռանվտանգության և գիտատեխնիկական հետազոտությունների ոլորտներում։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ–Հունաստան համագործակցության նոր փուլ․ ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում.