Կառավարությունը բարձր է գնահատում դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի քաղաքական աջակցությունը․ Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կառավարությունը բարձր է գնահատում դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի քաղաքական աջակցությունը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը բարձր է գնահատում դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի քաղաքական աջակցությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեին ազգային տոնի՝ Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առիթով:

Ուղերձում ասվում է․

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Պետության վերականգնման օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Հատկանշական է, որ Լիտվան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, և այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Լիտվային Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կառավարությունը բարձր է գնահատում դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի քաղաքական աջակցությունը․ Նիկոլ Փաշինյան