Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար

Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար
Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար

Տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում գոնե թե ես չեմ պատկերացնում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն մի քանի երկրների քաղաքացիություն ունի, բայց վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀ-ում:

«Մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է, և մենք պրակտիկայում տեսնում ենք հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունքը:

Ես բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, շարունակելու ենք երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների և վարչապետի պաշտոնի դեպքում ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու, որի շահերի կենտրոնը կլինի միայն ՀՀ-ն:

Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է:

Մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունն արհեստական երևույթ չէ, զուտ անձնագիր չէ, զուտ թուղթ չէ: Քաղաքացիություն ստանձնելով՝ դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը, և լինելով մի քանի երկրների քաղաքացի՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին:

ՀՀ-ի դեպքում վարչապետ և վարչապետի թեկնածու պիտի լինի միայն այն անձը, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է, այսինքն՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ խոսում:

Իսկ ինչ վերաբերում է իրավական տարբեր մեկնաբանություններին՝ տվյալ հարցի մասով, մտածում եմ, որ, փաստորեն, ստեղծագործ շառավղով միտք ունենալ հնարավոր է նաև իրավաբանության մեջ: Բայց կհորդորեմ բոլորիս, որ իրատեսականության զգացողությունը չկորցնենք»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար