Արմեն Չարչյանի գործով քրվարույթը վերաբերում է խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը.

Տեղեկությունների համաձայն քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։
«Իզմիրլյան» ԲԿ-ի այլ աշխատակիցների աշխատասենյակներում ևս խուզարկություններ են իրականացվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը:
Քննչական կոմիտեից չէին մանրամասնել, թե ինչ վարույթի շրջանակներում է կատարվում խուզարկությունը:

























