Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Սուրեն Պապիկյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Սուրեն Պապիկյան

Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Սուրեն Պապիկյան

Ես հասկանում եմ, որ ընդդիմության գործը քննադատելն է, բայց, սիրելի՛ ընդդիմություն, երբ խոսում եք հավասարությունից, այո՛, բանակում շատ կարևոր է օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, բայց բանակում շատ կարևոր է, որ մարդիկ իրենց աշխատանքի, իրենց պատրաստության մակարդակին համապատասխան բավարարում ստանան, գումար ստանան: Այս մասին ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք չենք կարող ոչինչ չանող, պարզապես համազգեստ հագնող մարդուն ու պատրաստականության բարձր աստիճան ունեցող մարդուն, բարձր աստիճան ունեցող զինվորականին հավասար կերպով վարձատրենք: Բա էլ ինչպե՞ս ընդգծենք, որ մեր քաղաքականությունը, մեր իդեալը լավ զինվորականն է:

Հիմա հարց է բարձրացվում. թիկունքային աշխատողը ինչի՞ է ավելի պակաս ստանում, քան հատուկ ուժերի ստորաբաժանման զինվորները: Ռիսկայնությունը, պարոն Մանուկյան, կյանքի հետ կապված ռիսկերով պայմանավորված, ֆիզիկական պատրաստվածության մակարդակով պայմանավորված»,- ասաց նախարարը՝ դիմելով ԱԺ նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

Նրա խոսքով՝ համակարգերը, մեխանիզմները այսօր հավասարապես ստեղծված են բոլորի համար:

«Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ես ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ գնահատվում, չեմ վարձատրվում: Չկա նման բան պարզապես: 

Սիրելի՛ հայրենակիցներ, ես ուզում եմ՝ մենք ճիշտ ընկալենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը և, ըստ էության, համակարգը: Սա դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան, և սա մի ուրույն միավոր է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը ու դառնալու  է մեր բանակի պայմանագրային համալրման ամենակարևոր խողովակը:

Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ, և քանի որ մեր տեսլականն է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, բայց միևնույն ժամանակ չհրաժարվել ժամկետային ծառայությունից, կարողանում ենք ստեղծել միմյանց փոխլրացնող այս կարևոր համակարգը»,- խոսքը եզրափակեց պաշտպանության նախարարը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Սուրեն Պապիկյան