Մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա. Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա. Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին

Մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա. Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին

Քննարկում ենք շատ կարևոր օրենքի նախագիծ, որը մեկ այլ՝ շատ կարևոր նախագծի լրացում է, որի շնորհիվ մենք պարոն Պապիկյանի (ՀՀ պաշտպանության նախարար - խմբ.) հետ այս դեկտեմբերին էինք դիրքերում, հանդիպեցինք ու զրուցեցինք բազմաթիվ զինվորականների հետ, ու պիտի ասեմ՝ անկեղծորեն տպավորված էի: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Անդրադառնալով ընդդիմության՝ նախագծով զինծառայողների շրջանում անհավասարություն սերմանելու մեղադրանքներին, նկատեց՝ այսօր ատեստավորումից միջին գնահատական ստացած պայմանագրային զինծառայողը ստանում է հարկված՝ 620 հազար դրամ աշխատավարձ:

«Ես ուզում եմ ասել, որ դա ավելի շատ է, քան պատգամավորի աշխատավարձը»,- նկատեց Եղոյանը:

Արձագանքելով տեղից արձագանքող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Պարոն Մինասյան, հատկապես մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա»:

Մինասյանի հարցին՝ թե դա ինչ կապ ունի, նկատեց՝ շատ մեծ: 

«Փոխարենը՝ երեկ և առաջին օրը ձեր բազմաթիվ հորդորներից հետո պաշտպանության նախարարը դրեց մեր պետության դղյակների՝ պաշտպանական ամրությունների տեսանկարահանումները: Էն, որ ասում էիք՝ այդ պետական պարտքը որտեղից է աճել, Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձումը դեռ տեղի չի ունեցել, որ այդ փողով արվեր, դրա համար, կներեք, դեռ պետական պարտքով ենք արել էդ բոլոր՝ մեր պետական, մեր բոլորի՝ զինվորականների, հայրենիքի պաշտպանների դղյակների կառուցումը»,- հայտարարեց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա. Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին