ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը.

ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը.

Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստին քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում փոփոխություն կատարելուն առնչվող նախագիծը, համաձայն որի՝ բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: Այն կարտացոլվի նաև ArMed համակարգում, այսինքն՝ ՀԴՄ-ում կարտացոլվի նաև ArMed-ի համապատասխան գրանցման կոդը: 
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը: Ըստ նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը:
Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը.