ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինան և ՌԴ-ն պատերազմն ավարտեն մինչև ամռան սկիզբ և ճնշում կգործադրի կողմերի վրա. Վոլոդիմիր Զելենսկի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինան և ՌԴ-ն պատերազմն ավարտեն մինչև ամռան սկիզբ և ճնշում կգործադրի կողմերի վրա. Վոլոդիմիր Զելենսկի

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինան և ՌԴ-ն պատերազմն ավարտեն մինչև ամռան սկիզբ և ճնշում կգործադրի կողմերի վրա. Վոլոդիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ վերահաստատել է իր դիրքորոշումը Դոնբասի հարցի վերաբերյալ։

«Կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք․ այսօրվա հրադադարի ամենաարդար և ամենահուսալի մոդելն է»,- ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է նա։

Զելենսկին նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել է պատերազմը դադարեցնելու նպատակային ամսաթիվ մինչև ամռան սկիզբ և, հավանաբար, նախատեսում է համապատասխան ճնշում գործադրել երկու կողմի վրա՝ հիմնվելով այս ժամկետի վրա։

Պետության ղեկավարի խոսքով՝ փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմական ներկայացուցիչները քննարկել են հրադադարի հնարավոր մոնիթորինգի տեխնիկական պարամետրերը, եթե պատերազմը դադարեցնելու քաղաքական որոշում կայացվի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։

Զելենսկին նաև նշել է, որ հաջորդ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն մեկ շաբաթից։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է իր տարածքում անցկացնել ուկրաինական և ռուսական բանակցային խմբերի հանդիպում, և ուկրաինական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մասնակցելու համար։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինան և ՌԴ-ն պատերազմն ավարտեն մինչև ամռան սկիզբ և ճնշում կգործադրի կողմերի վրա. Վոլոդիմիր Զելենսկի