Տեր Արամն ու Տեր Թադեն դատական հայց են ներկայացրել. վիճարկում են Գարեգին Բ-ի որոշումները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Տեր Արամն ու Տեր Թադեն դատական հայց են ներկայացրել. վիճարկում են Գարեգին Բ-ի որոշումները

Տեր Արամն ու Տեր Թադեն դատական հայց են ներկայացրել. վիճարկում են Գարեգին Բ-ի որոշումները

Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամն ու Տեր Թադեն դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայց, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։

Մասնավորապես դատարան է դիմել Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը (Արամայիս Թախմազյան)՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը, որով ինքը կարգալույծ է հռչակվել։

Հայցով նաև պահանջվում է որպես հետևանք վերականգնել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։ Գործը մակագրվել է դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին, պատասխանող կողմը նշված է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» ԿԿ-ն։

Նույն դատարանում քննության է ընդունվել նաև մեկ այլ հայց, որով Սուրբ Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվը՝ Տեր Արամը (Ստեփան Ասատրյան), պահանջում է անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին։

Հայցով պահանջվում է նաև վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։

Այս գործը մակագրվել է դատավոր Սիմա Լևոնի Աբովյանին, իսկ պատասխանող կողմը կրկին «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» ԿԿ-ն է։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Տեր Արամն ու Տեր Թադեն դատական հայց են ներկայացրել. վիճարկում են Գարեգին Բ-ի որոշումները