Երեկվանից որոշ շրջանակներ հայտնվել են խորը շոկի, կոլեկտիվ զարմանքի և նույնիսկ գոյաբանական ճգնաժամի մեջ՝ «վարչաբենդի» պարահրապարակի լուսաբանումից. Ազարյան

ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.
«Ուրեմն՝ երեկվանից որոշ շրջանակներ հայտնվել են խորը շոկի, կոլեկտիվ զարմանքի և նույնիսկ գոյաբանական ճգնաժամի մեջ, որովհետև, տեսեք-տեսեք, հայտնի բլոգերները համարձակվել են լուսաբանել «վարչաբենդի» պարահրապարակը։ Ասել է թե՝ ինչպես կարելի էր, ո՞վ թույլ տվեց։
Առաջարկ ունեմ հիասթափվածներին․ի՞նչն է խանգարում, որ իրենց սիրելի քաղաքական գործիչներին հորդորեն մի երաժշտական գործիք էլ իրենք սովորեն։ Օրինակ՝ Քոչարյանը կամ Սարգսյանը։ Եթե, իհարկե, պարզվի, որ ունակ են միաժամանակ և՛ նոտա կարդալ, և՛ ռիթմ պահել։ Այդպիսով կլուսաբանվի նաև իրենց միջոցառումները։ Բեմ կբարձրանան և հանրությանը կցուցադրեն իրենց «տաղանդը» արվեստի ոլորտում, համակիրներին կպարգևեն դրական նոտաներ։ Եվ ըստ էության, քաղաքականության մեջ դրական բան պարգևելու փորձերը ձախողել են և այդ թեման վաղուց փակված է՝ պարզ և հասկանալի՝ անտաղանդ լինելու պատճառով»։


























