Արարատ Միրզոյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները

Հունվարի 29-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է քննարկում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հայտնում են նախարարությունից։

Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որին հաջորդել է պատգամավորների հետ հարցուպատասխան: Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, մասնակցել են քաղաքական խմբակցությունների մեծամասնության պատգամավորներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը, «Եվրանեսթ» ԽՎ համանախագահը և Հայաստանի հարցերով զեկուցողը։  

Արարատ Միրզոյանը ներկայացրել է այս ֆորմատով նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած նշանակալի փոփոխությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու զարգացումները: 

Հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն, առկա ձեռքբերումներին: Ընդգծվել է տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ներառական ցանցի ապահովման կարևորությունը:

Անդրադառնալով Հայաստանի՝ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Ընտրությունը կայանում է ինքնիշխան ժողովրդավարության կամ հնազանդության տանող ավտորիտար ուղու միջև, և մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը»:

Արարատ Միրզոյանը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչման հարցում առկա ընդգծված պատրաստակամությունը։

Նախարար Միրզոյանը պատասխանել է միջազգային, տարածաշրջանային զարգացումներին, խառնածին սպառնալիքներին և դրանց արդյունավետ հակազդման ուղղությամբ գործադրվող ջանքերին առնչվող հարցերի։ Պատգամավորները բարձր են գնահատել խաղաղության օրակարգի, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում Հայաստանի Հանրապետության ցուցաբերած հանձնառությունն ու դերակատարումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի համար առանցքային հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար:

Արարատ Միրզոյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները
Արարատ Միրզոյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Արարատ Միրզոյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները