Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր համազգեստի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր համազգեստի մասին

Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր համազգեստի մասին

Բանակում տեղի ունեցած տեսանելի փոփոխություններից մեկը համազգեստինն է, որը սկսված է և որը պետք է շարունակվի։ Այս մասին Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ մենք որակական նոր համազգեստ ենք ունենալու, որը կարևոր է։ Ընդ որում, դա դեռ նախնական դաշտային համազգեստի նմուշներն են։ Մենք նաև ամենօրյա և տոնական համազգեստներ ենք ունենալու, բոլորովին նոր տրամաբանությամբ։

Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը։ Ես չեմ ասում, որ անընդհատ պիտի փոխվի, բայց համազգեստին պիտի հինգ տարին մեկ մի նյուանս ավելանա, մի քիչ լավարկվի։ Դա միայն ֆիզիկական մաշվածության խնդիր չէ, նաև բարոյական մաշվածության խնդիր կա և սա համազգեստին չի վերաբերվում, սա վերաբերվում է ամեն ինչին, սա վերաբերվում է բոլորին։ Մենք կարող ենք չփոխվել, բայց աշխարհն է փոխվում, երբ որ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, մենք դուրս ենք մնում դրանից, և դա ցավոք, այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել։ Որոշել ենք փոխել այդ գործելակերպը»,-նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն վարչապետը, նախարարը, գեներալը, սպան, որը համարում է՝ ինքը ամեն ինչ գիտի, հենց այդ պահից ինքը դադարում է լինել պրոֆեսիոնալ, հենց այդ պահից ինքը այլևս չի կարող համապատասխան լինել իր ծառայությանը։ Ընդգծել է՝ սա պետք է դառնա այն տրամաբանությունը, որը պետք է գերակա լինի Հայաստանում․ «Առաջին անգամ զգում եմ, որ մեր բանակում այս տրամաբանությունը կա, տրամադրությունը ամենակարևորն է»։ 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր համազգեստի մասին