Համաձայն եմ ապրել մի ՀՀ-ում, որտեղ թալանչին ես եմ․ դա կլինի ամենաերջանիկ պետություններից մեկը․ Արմեն Աշոտյան․ (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Համաձայն եմ ապրել մի ՀՀ-ում, որտեղ թալանչին ես եմ․ դա կլինի ամենաերջանիկ պետություններից մեկը․ Արմեն Աշոտյան․ (տեսանյութ)

Համաձայն եմ ապրել մի ՀՀ-ում, որտեղ թալանչին ես եմ․ դա կլինի ամենաերջանիկ պետություններից մեկը․ Արմեն Աշոտյան․ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Factor TV-ի հետ  զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի հնարավոր մասնակցությանը և արտաքին քաղաքական հարցերին։ Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը և հնարավոր կոալիցիաներին՝ Աշոտյանը նշել է, որ վերջնական որոշում դեռևս չկա։ 

«Դուք շատ լավ հասկանում եք, որ մենք դեռ չունենք որոշում մասնակցելու խորհրդարանական ընտրություններին․․․ Մեր մոտ որոշումների կայացման գործընթացը ներքին ժողովրդավարական մեխանիզմներով է»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել համագործակցությունը այլ ուժերի հետ՝ շեշտելով գործող իշխանության հեռացման կարևորությունը։ «Հավանական դաշնակից ենք մենք ընդդիմադիր դաշտում՝ հանուն Հայաստանում իշխանափոխության և պետականության վերականգնման բոլոր այն ուժերի հետ, որոնք ռազմավարական իմաստով կիսում են մեր նպատակները… 

Նիկոլը այնպիսի աբսոլյուտ չարիք ա դարձել, որ տարբեր ուժեր, անկախ նրանից, թե ինչ ա եղել իրանց արանքում նախկինում և այլն, էդ բոլորը մշտապես պատրաստ են դնել մի կողմ՝ հանուն ավելի վեհ, ընդհանրական ռազմավարական նպատակի»,- հայտարարել է Աշոտյանը։ Պատասխանելով Կարեն Կարապետյանի որդու՝ Նարեկ Կարապետյանի հնչեցրած մեղադրանքներին, թե իր հայրը հեռացել է Սերժ Սարգսյանի աշխատակազմից, քանի որ երկրի հիմնական խնդիրը «մասսայական թալանն էր», Աշոտյանը հրաժարվել է ծավալվել անցյալի թեմաներով։ 

«Եթե երկրորդ հարցն էլ լինի այն մասին, թե ինչ էր ՀՀԿ-ն մինչև 18 թվական, իշխանություն և այլն, ես պարզապես մենախոսություն կանեմ 30 րոպե, որովհետև չեմ եկել տաղավար խոսելու այն մասին, թե ինչ է եղել անցյալում․․․ Ես համաձայն եմ ապրել մի Հայաստանում, որտեղ ես եմ թալանչին։ Էդ կլինի ամենաերջանիկ պետություններից մեկը, ես ձեզ հավաստիացնում եմ»,- նշել է նա։ Աշոտյանը քննադատել է գործող իշխանությանը ինքնիշխանության կորստի համար՝ պնդելով, որ զիջումները կատարվում են առանց համարժեք փոխհատուցման։ «Մենք ինքնիշխանություն էսօր զիջում ենք Նիկոլի պատճառով՝ առանց որևէ բան ստանալու․․․ Եթե Նոյեմբերի 9-ով Հայաստանը ընդամենը անվտանգությունն էր հանձնում ռուսական ներկայությանը, ապա էս փաստաթղթով Հայաստանը 76 տոկոսը հանձնում է ամեն ինչի էդ գործակալությանը, որը կոչվում է «բարեկամություն, խաղաղություն» և այլն։ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նարատիվը, որը դարձել ա գեոպոլիտիկ այսօրվա իրականության մեջ այդպիսով բրենդավորված և դա նաև Նիկոլի պատճառով ա գործոն, ուզում եք անունը «Թրիփփ» դրեք, ուզում եք «Դրախտի ուղի» դրեք, ուզում եք «Պուտինի ալեյա» դրեք, ոչ մի բան չի փոխում»։ Աշոտյանը հերքել է ՀՀԿ-ի՝ ռուսամետ լինելու մասին պնդումները․ «Մենք սպասարկել ու սպասարկում ենք բացառապես Երևանի շահը․․․ բացառապես Երևանի շահը, բացառապես և չկա գեթ մեկ գործընկեր, կապ չունի աշխարհի որ մասում, որը կարողանա գա ասի, որ մենք ինչ-որ մի տեղ չքմեղացել ենք ինչ-որ մեկի դիմաց, մեր շահը ստորադասել ենք»,- եզրափակել է Արմեն Աշոտյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Համաձայն եմ ապրել մի ՀՀ-ում, որտեղ թալանչին ես եմ․ դա կլինի ամենաերջանիկ պետություններից մեկը․ Արմեն Աշոտյան․ (տեսանյութ)