Քոչարյանամերձ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները մայրաքաղաքը կառավարելու դասեր տալուց առաջ, նախ թող կարողանան կազմակերպել Գյումրու հրապարակի և կենտրոնական փողոցների ձնամաքրումը. Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Երեկվա գրեթե ամբողջ օրը ձյան առատ տեղումներից հետո այսօր Երևանի փողոցներն արդեն մաքուր և անցանելի վիճակում են։ Եվ այս ամենի ֆոնին՝ քոչարյանամերձ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, 1.1 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքը կառավարելու դասեր տալուց առաջ, նախ թող կարողանան կազմակերպել 110.000 բնակչություն ունեցող Գյումրու հրապարակի և կենտրոնական փողոցների ձնամաքրումը։
Այնտեղ էլ հո՞ դուք եք քաղաքային իշխանություն, ձեր քաղաքապետն էլ ժամանակին 10 տարի քաղաքապետ է եղել։ Էդքան գիտուն եք՝ Գյումրիում արեք»:































