Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է. Նարեկ Մկրտչյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է. Նարեկ Մկրտչյան

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է. Նարեկ Մկրտչյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, Առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և Երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը ընդգծել է Եկեղեցու երկարամյա մարդասիրական գործունեությունը Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից, և երախտագիտություն հայտնել շարունակական աջակցության համար։
Դեսպանը նաև ողջունել է Եկեղեցու ղեկավար ներկայացուցիչների մասնակցությունը հունվարի 9-ին Վաշինգտոնի ազգային տաճարում կայացած Սուրբծննդյան միջոցառմանը և նշել, որ, ինչպես մի շարք այլ կրոնական կազմակերպություններ, Եկեղեցին Հայաստանում ազատ գործունեություն է ծավալում, քանի որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է։

Հանդիպման ընթացքում կարևորվել են կրոնական ազատությունները, միջկրոնական երկխոսությունը և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է. Նարեկ Մկրտչյան