Ստախոսության վրա հիմնված քարոզչությունը շանս չունի անցնելու. Թորոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ստախոսության վրա հիմնված քարոզչությունը շանս չունի անցնելու. Թորոսյան

Ստախոսության վրա հիմնված քարոզչությունը շանս չունի անցնելու. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է.

«Ճիշտն ասած այս բանավեճի մեջ չէի ցանկանա մտնել, բայց երբ նորելուկ, բայց միևնույն ժամանակ հինավուրց, քաղաքական ուժերը իրենց քարոզչությունը կառուցում են բացահայտ ստի վրա, դժվար է չարձագանքելը։

Այսօր «ուժեղ ուժի» համակարգողը հայտարարել է, որ ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում։

Կից իմ զինվորական գրքույկի մի էջն է, որտեղ երևում է, որ ես զորակոչվել եմ բանակ 25.12.2015թ.։ Զորակոչվել եմ 33 տարեկան հասակում, երբ ունեի 2 երեխա, քանի որ սպայական կոչում ունեի ստացած Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետից։ Զորակոչվելիս ղեկավարում էի բժշկական կենտրոն, որն իր ճյուղում առաջատարներից էր, ունեի մոտ 30 աշխատող, ընկերության շրջանառությունը մեծ էր մեկ միլիոն դոլարից։ Այս մանրամասները հատուկ եմ ասում, որպեսզի պարզ լինի, որ եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք են արել։

Զորացրվել եմ 03.11.2016թ., քանի որ մինչ զորակոչս հայտնի հիվանդությունս սրվել էր, ինչի մասին առիթ ունեցել եմ նախկինում հրապարակային խոսելու։

Ստախոսության վրա հիմնված քարոզչությունը շանս չունի անցնելու։

Հ.Գ. այս թեմայով որևէ այլ մեկնաբանություն չեմ տալու»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ստախոսության վրա հիմնված քարոզչությունը շանս չունի անցնելու. Թորոսյան