Պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում. Կոնջորյանը՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշման մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում. Կոնջորյանը՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշման մասին

Այսօր տեղեկացանք, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդությունը՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավոր չեն: Սա շատ կարևոր որոշում է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սա շատ կարևոր արձանագրում է, և Սամվել Կարապետյանը, բոլոր նրանք, ովքեր կփորձեն փողի միջոցով ՀՀ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ կառավարության գործողությունները սաբոտաժի ենթարկել, պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում»,- ասաց նա:

Կոնջորյանը նաև հիշեցրեց, որ 2024-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀԷՑ-ի վիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր արել Ազգային ժողովում: Դրան հաջորդել էր ՀԷՑ-ի պետականացման գործընթացը, որի շրջանակում բացահայտումներ էին եղել, և, ըստ Կոնջորյանի, դեռ բացահայտումներ լինելու են:

«Արբիտրաժի այս որոշումը չափազանց կարևոր հանգրվան է, որովհետև այն մարդիկ, որոնք փորձում էին հանրությանը մոլորեցնել, որ միջազգային ատյաններում սա կանենք, նա կանենք, միջազգային ատյաններում նրանք ևս արժանացան համապատասխան գնահատականի:

Այս գործընթացը լինելու է շարունակական, ու բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում. Կոնջորյանը՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշման մասին