Հրապարակվել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հրապարակվել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Հրապարակվել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառույցն իսկապես մեծ դերակատարում կունենա:

«Սա ժամանակի վատնում չի լինի»,- ասել է նա:

Ըստ Խաղաղության խորհրդի կանոնադրության՝ երկարատև խաղաղությունը պահանջում է պրագմատիկ դատողություն, ողջամիտ լուծումներ և քաջություն՝ հեռանալու այնպիսի մոտեցումներից և կառույցներից, որոնք բավական հաճախ են ձախողվել։

Կանոնադրության մեջ Գազան չի հիշատակվում, ինչը հաստատում է ԱՄՆ-ի ցանկությունը, որ Խաղաղության խորհուրդն զբաղվի ոչ միայն իսրայելա-պաղեստինյան, այլ նաև այլ հակամարտությունների կարգավորմամբ։

«Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ հակամարտության սպառնալիքի տակ գտնվող տարածքներում»,- ասված է կանոնադրության մեջ:

Նաև նշվում է, որ Խաղաղության խորհրդում անդամակցությունը սահմանափակվում է խորհրդի նախագահի կողմից հրավիրված պետություններով և սկսվում է այն պահից, երբ պետությունը տալիս է իր համաձայնությունը՝ հետևելու կանոնադրությանը։

«Կառույցին անդամակցությունը կտևի ոչ ավելի, քան երեք տարի, այդ ժամկետը կարող է երկարաձգվել Նախագահի կողմից: Երեք տարվա ժամկետը չի տարածվում այն անդամ պետությունների վրա, որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կհատկացնեն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար»,- ասված է կանոնադրության մեջ:

Խաղաղության խորհուրդը կունենա իր Գործադիր խորհուրդը, որն ընտրվում է նախագահի կողմից և կազմված է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդներից։

Իր հերթին, Գազայի հարցով ամերիկյան կողմի բանակցող, նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Դավոսում ներկայացրել է Գազայի հատվածում Թրամփի ծրագրի հաջորդ փուլը, որով նախատեսվում է անկլավի վերակառուցում, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափում:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հրապարակվել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը