Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին

2017 թվականի համեմատությամբ 2025 թվականի կատարված բյուջեի եկամտային մասը միայն ավելի քան 130 տոկոսով ավելի է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյաներին պարգևավճար տալուն առնչվող քննադատություններին և այն նախադրյալներին, որոնց հիման վրա հնարավոր է եղել պարգևավճար տալ:

«Երկրորդը, ուզում եմ հիշեցնել, որ 2025-ի բյուջեում մենք պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել ենք 4 տոկոսով, որը ընդհանուր առմամբ կազմում է 6,5 մլրդ դրամ, այսինքն՝ 2025 թվականին մենք պետական ապարատի ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի և այլնի ֆոնդը կրճատել ենք 6,5 մլրդ դրամով:

Սա մենք արել ենք հետևյալ տրամաբանությամբ, որ համարել ենք՝ պիտի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պետական ապարատն ինքը փնտրի և գտնի պետական բյուջեում անարդյունավետ ծախսող տեղեր, միավորներ, հաստիքներ, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց որոնց վրա գումար ենք ծախսում, և 2025-ին մենք 6,5 մլրդ դրամով փաստացի կրճատել ենք այդ ծախսերը, որից հետո ներդրել ենք կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը պիլոտային ծրագիր է: Եվ մենք նպատակադրված ենք որոշակի փորձարկումների արդյունքում բերել և օրենքի տեսք տվել դրան»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ առհասարակ այս որոշման նպատակը պետական ինստիտուտների ուժեղացումն է. «Նախ մենք սրանով իրականացնում ենք մեր՝ դեռևս 2018-ի տեսլականը, որի համաձայն՝ մենք ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա, այսինքն՝ «զրո կոռուպցիա» քաղաքականության իրագործում»:

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պարգևավճարի գումարը պետք է ուղղվի կրթությանը, դատարանում հարուցված գործերով ծախսերին, որակյալ կադրերի արտահոսքը կանխելուն, և որ պաշտոնյան չշեղվի իր բուն աշխատանքից:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին