Ընդդիմության մի մասը սկսում է կամաց-կամաց փոխել նարատիվը, ասում են՝ TRIPP-ն այդքան էլ վատ բան չէ. Կոնջորյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ընդդիմության մի մասը սկսում է կամաց-կամաց փոխել նարատիվը, ասում են՝ TRIPP-ն այդքան էլ վատ բան չէ. Կոնջորյան

Ընդդիմության մի մասը սկսում է կամաց-կամաց փոխել նարատիվը, ասում են՝ TRIPP-ն այդքան էլ վատ բան չէ. Կոնջորյան

Ընդդիմության մի մասը սկսում է կամաց-կամաց փոխել նարատիվը: Ասում են՝ TRIPP-ը այդքան էլ վատ բան չէ, TRIPP-ը լավ բան է, բայց մեզ պետք են ուժեղ բանակցողներ, որ գնան, իրագործեն: Բայց այստեղ մեկ այլ աբսուրդ է գալիս, որ եթե TRIPP-ը լավ բան է, այս իշխանությունն է բանակցել, որ ստանա TRIPP-ը, էլ ո՞նց է ստացվում, որ այս իշխանությունը լավ բանակցող չէ: Այդ մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության վերջին 5 տարիների այն դիտարկմանը, թե Հայաստանը միջանցք է տալու Ադրբեջանին:

«Մեր ընդդիմությունը պրոբլեմ ունի կյանքի իրական, շոշափելի բաների հետ, որովհետև դրանք կարելի է չափել: Օրինակ՝ նրանք անընդհատ ծաղրում են հացահատիկը կամ Ադրբեջանից ներմուծված վառելիքը՝ բենզինը, բայց ընդհանրապես կյանքը մի հատկություն ունի, կյանքը միշտ հաղթում է պաթոսին, և, օրինակ, Ադրբեջանից ներմուծված բենզինը մարդը կարող է լցնել իր մեքենան, և մեքենան կշարժվի, բայց ընդդիմության էժան հայրենասիրությունը ոչ մի տեղ չես կարող լցնել, և ոչ մի բան չի շարժվի էդ էժան հայրենասիրությունից: Ընդհակառակը, ընդդիմության էժան հայրենասիրությունից միշտ կարելի է հետ գնալ, իսկ մենք ուզում ենք, որ մեր պետությունը, մեր երկիրն ու ժողովուրդն առաջ գնան:

Սա ապաշրջափակման կարևոր դրվագներից մեկն է, և ես չեմ զարմանա, որ եթե պարզվի, որ պարոն [Արթուր] Խաչատրյանը կամ ընդդիմության մյուս գործընկերները հերթ են կանգնում բենզալցակայանի մոտ, որ դրանից լցնեն, և լավ կլինի, որ լցնեն... Եվ ես վստահ եմ, որ իրենք առաջինն են լինելու և առաջինն են, որ օգտվում են ապաշրջափակման պտուղներից, բայց գալիս և այստեղ էժան ելույթներ են ունենում ապաշրջափակման դեմ»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ընդդիմության մի մասը սկսում է կամաց-կամաց փոխել նարատիվը, ասում են՝ TRIPP-ն այդքան էլ վատ բան չէ. Կոնջորյան