ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար է. Լավրով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար է. Լավրով

ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար է. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը նրա միաժամանակյա մասնակցության հետ։ Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդունել է, որ համապատասխան ընտրությունը պետք է կատարեն հայ ժողովուրդը և իշխանությունը:

«Դա տեխնիկապես անհնար է և անհամատեղելի ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև քանի որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը՝ համապատասխանեցնելով այն իր չափանիշներին»,- ասել է նա։

Լավրովի ձևակերպմամբ՝ այդ չափանիշները ենթադրում են համապատասխանություն ԵՄ արտաքին քաղաքականությանը՝ այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցները։

Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու՝ Դոնալդ Թրամփի մտադրությանը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներսում Գրենլանդիայի և այլ հարցերի շուրջ տարաձայնությունները սպառնում են Հյուսիսատլանտյան դաշինքի գոյությանը:

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները, որ եթե ԱՄՆ-ը չստանա Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը՝ Լավրովը շեշտել է՝ կղզին գրավելու որևէ ծրագիր չունեն: Նաև ռուս դիվանագետը համեմատել է Գրենլանդիան և Ղրիմը:

«Ղրիմը Ռուսաստանի անվտանգության համար ոչ պակաս կարևոր է, քան Գրենլանդիան՝ Միացյալ Նահանգների համար»,- հավելել է նախարարը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար է. Լավրով