Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ Արայիկ Հարությունյան

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հրավերին, սոցցանցի իր էջում գրել է․
«Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալու «Խաղաղության խորհրդին»»:


























