Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. այն կլինի ոչ աշխատանքային — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. այն կլինի ոչ աշխատանքային

Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. այն կլինի ոչ աշխատանքային

Հունվարի 20-ի նիստին Ազգային ժողովն ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածում փոփոխություն առաջարկող նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է արգելել հուշարձանների օտարումը՝ առանց Կառավարության համաձայնության:

Ըստ նախագծի համահեղինակի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի՝ եթե հուշարձան հանդիսացող, Եկեղեցուն պատկանող շենք են օտարում, սեփականություն փոխում կամ նվիրաբերում, այս նախագծով այդ գործընթացում Կառավարության համաձայնությունը պարտադիր է: Կառավարությունը կարող է չտալ այդ համաձայնությունը և մերժել սեփականության նման փոփոխություն կատարելու առաջարկը, եթե կա տվյալ գույքը ոչ հանրօգուտ և ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ ծանուցմանը կից փաստաթղթերը կեղծ են և խեղաթյուրված:

Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Ազգային ողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ «««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը՝ 24 ամիս ծառայելուց մինչև 15 մլն դրամ պետբյուջե վճարում:

Երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը: Նրանք առաջարկել են հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես: Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:

Նախագիծն ընդունվեց 69 կողմ, 15 դեմ ձայներով:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. այն կլինի ոչ աշխատանքային