Խնդրում եմ, որ մեր մաքսավորներն ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում. Վահագն Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը ՀՀ-ից դուրս անցկացնելու վերաբերյալ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Խնդրում եմ, որ մեր մաքսավորներն ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում. Վահագն Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը ՀՀ-ից դուրս անցկացնելու վերաբերյալ

Խնդրում եմ, որ մեր մաքսավորներն ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում. Վահագն Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը ՀՀ-ից դուրս անցկացնելու վերաբերյալ

Եթե գեղարդից է մասունքներ հանել, տարել երկրից դուրս, բնականաբար, ոչնչից զարմանալ պետք չէ, միայն պետք է ուշադիր լինել՝ գրպանը գցած մի սուրբ մասունք էլի չտանի իր ընկերներից մեկին նվեր տա։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու լուրերին։

«Խնդրում եմ, որ մեր մաքսավորներն ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում. գուցե մեր Եկեղեցու սուրբ մասունքներից էլի ինչ-որ մի բան են տանում. գեղարդի մասունքի պես տանեն, ինչ-որ մեկին տան. ինչ-որ մեկի հարսանիքին, քեֆ-ուրախությանը տանեն շաբաշ անեն ինչ-որ մի սրբություն, նրանցից սպասելի է։

Մարդու եղբայրը ԿԳԲ-ի ագենտ է, հիմա չգիտեմ՝ որ ծառայությունների հետ է համագործակցում. այդ անցկացման վայրն էլ գուցե մի բան կհուշի՝ որտեղ նա կփորձի անցկացնել, բայց ինչպես տեսնում եք, նա չունի այդ իշխանությունը:

Ինչպես տեսաք, դատարանը վարույթ ընդունեց և հայցի ապահովման միջոց կիրառեց մասնավորապես Մասյացոտնի թեմի առաջնորդի հետ կապված, կարծում եմ՝ է՛լ ավելի հետաքրքիր վճիռներ առաջիկայում կլինեն, է՛լ ավելի հետաքրքիր հայցեր ՀՀ դատական համակարգում։ Կարծում եմ՝ հենց սա է ճիշտ ճանապարհը՝ ՀՀ դատարանը քննի և հասկանա, թե ինչի մասին է խոսքը, համադրի «Կանոնագիրք Հայոց»-ը և կայացված որոշումները, և տեսնի՝ դրանք ինչքանով են իրար համապատասխան»,- նշեց Վահագն Ալեքսանյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Խնդրում եմ, որ մեր մաքսավորներն ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում. Վահագն Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը ՀՀ-ից դուրս անցկացնելու վերաբերյալ