Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մրցանակ՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մրցանակ՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության

Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մրցանակ՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին:

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և հետևողական ուղի։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու Դաբիում։

2026 թվականի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշելը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթը, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ՝ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Քեթրին Ռասելը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սաիդա Միրզիյոևան, ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար՝ Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը:

Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մրցանակ՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մրցանակ՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության