Հայաստան-Թուրքիա կարգավորման գործում առաջընթացը ոչ միայն չի վնասի, այլև կօգնի ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին. Ռուբինյան (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործում առաջընթացը ոչ միայն չի վնասի, այլև կօգնի ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին. Ռուբինյան (տեսանյութ)

Թուրքական կողմը վերականգնում է «Ալիջանի» անցակետը: Ովքեր չգիտեն՝ մեր կողմից Մարգարայի անցակետն է, իրենց կողմից՝ «Ալիջանի»: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին:

«Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասել: Ժամանակը կգա, պատշաճ ձևով կտեղեկացվեք»,- ասաց Ռուբինյանը՝ ընդգծելով՝ ինքն ուզում է հայտնել մի բան, երբ այն տեղի կունենա:

Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ասաց՝ այն կա դեռևս 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրներից և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացվի: 

«Այլ բան հիմա թույլ տվեք չասել: Միայն կասեմ այն, որ հրապարակային է, և տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է «Ալիջանի» անցակետը: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել, որ ինչ-որ բան լինի, այդ ժամանակ հայտարարեմ»,- նշեց Ռուբինյանը՝ ընդգծելով՝ չի ցանկանում վնասել գործընթացին:

Նրա խոսքով՝ մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ՝ հենց վաղը: 

«Այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե թուրքական կողմը շարունակում է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորման հետ, ԱԺ նախագահի տեղակալը ասաց՝ այդ առումով ևս մեր դիրքորոշման մեջ փոփոխություն տեղի չի ունեցել:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց, բնականաբար, քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա: Մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի ՀՀ-Ադրբեջան գործընթացին, այլ նաև կօգնի և նոր ազդակներ կտա: Բացի դա՝ չեք կարող նաև չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ, երկաթգծի՝ առնվազն մասնակի ապաշրջափակումը և այսպես շարունակ»,- նշեց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ գործընթացները բոլորը գնում են դրական ուղղությամբ՝ որոշ արդյունքներ արդեն տեսանելի են, որոշները տեսանելի կլինեն ավելի ուշ: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստան-Թուրքիա կարգավորման գործում առաջընթացը ոչ միայն չի վնասի, այլև կօգնի ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին. Ռուբինյան (տեսանյութ)