Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյանը՝ Մանուկյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյանը՝ Մանուկյանին

Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյանը՝ Մանուկյանին

Պարո՛ն Մանուկյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր - խմբ.), զեկո՞ւյց եք ուզում ( 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը - խմբ.), եկեք էստեղ էդ հարցը լուծենք, որ հանկարծ մյուս անգամ այս թեման շահարկման առարկա չդառնա: Այս խոսքերով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ապա խոսքն ուղղեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Հիշեցնենք՝ Մանուկյանը հայտարարել էր՝ ԱԺ վերջին նստաշրջանում քննիչ հանձնաժողովի զեկույցը որոշվել է փաստացի չհրապարակել, չներկայացնել Ազգային ժողով:

«Պարո՛ն Քոչարյան, ձեզ խնդրում եմ, ձեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ՝ եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարանին, այլև մեր հանրությանը կներկայացվի»,- առաջարկեց Ալեքսանյանը՝ ընդգծելով՝ խոսքը «բաց մաս»-ի մասին է:

«Ամբողջ հանրությունը թող լսի, պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն՝ էս ինչ բերիր մեր գլխին, իմացեք՝ ինչ պատասխան եք տալու: Պարո՛ն Քոչարյան, ընդունո՞ւմ եք առաջարկս: Քննարկե՞նք, շատ լավ: Զեկույցի առնվազն բաց մասը թող լսեն»,- դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ հարց ուղղեց Ալեքսանյանը:

Դիմելով Մանուկյանին՝ ասաց՝ զեկույցում այնքան հետաքրքիր կտորներ կան:

«Բայց հետո չասեք՝ բա ինչի սենց եղավ: Հետո էլ ասում եք՝ պատերազմը իշխանությունն է շահարկման առարկա դարձնում: Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է: «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակում, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, պատերազմում մեր տղերքի սպանության կադրերն են: 

Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու 44-օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյանը՝ Մանուկյանին